Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ծառուկյանը մեծամասնության դեպքում իր ծրագիրը կիրագործի մեկ ամսում

Ծառուկյանը մեծամասնության դեպքում իր ծրագիրը կիրագործի մեկ ամսում
12.03.2017 | 17:36

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ 50 տոկոս +1 ձայն ունենալու դեպքում մեկ ամսում կատարել իր նախընտրական ծրագրի բոլոր 15 կետերը: «Եթե մեզ հնարավորություն եղավ, 50 +1 տոկոսը տվեցիք մեզ, այդ 15 կետն անմիջապես նույն ամսում իրականություն է դառնալու»,- հայտարարեց նա: Նա խոստացավ նաև ընտրվելու դեպքում բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, աշխատատեղեր ստեղծել, բանկային տոկոսադրույքները նվազեցնել՝ շեշտելով՝ այդ ամենի համար պետք է համակարգ ու օրենք փոխել: «Համակարգ պետք է փոխվի, կարգ պետք է փոխվի, օրենք պետք է փոխվի, մոտեցում փոխվի, ոնց որ մարդն իր սեփական գումարներն ա մտածված ծախսում, նպատակային, որ շահութաբեր լինի: Ոչ թե բյուջեի գումարներն աննպատակ ծախսեն և ոչ մի արդյունք չլինի»:
Ծառուկյանն անդրադարձավ մարդկանց այն մտահոգությանը, թե ինքը դարձյալ «հետ կկանգնի, ինչպես 2015-ին»:

«Ես արյունահեղության չեմ կարող գնալ, որովհետև հեղափոխությունն առանց արյուն չի լինում: Էջը ծալել էի, որովհետև ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, պիտանի լինել մեր ապագայի համար, մեր ժողովրդի, մեր երեխաների համար»,- Վանաձորում ասաց Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնելով 2012-ին իր կուսակցության ստացած ձայների մասին, նա ասաց, թե ժամանակին իշխանության հետ կոալիցիա չկազմեցին՝ այսօր ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով: «Կոալիցիա մտնելով՝ խնդիր չես լուծում, քո կաշին ես փրկում: Իմ խոստումները քարոզարշավի ես պետք է իրականություն դարձնեի, եթե չեմ կարող դարձնել, ի՞նչ անեմ: Դրա համար ես կոալիցիա չմտա, իմ թիմին էլ ասեցի՝ դուրս եկան, ժողովրդի վստահությունը ես չեմ կարա իրականացնեմ, ուրեմն ձեռնպահ ենք մնում, որովհետև ժողովուրդը սպասելիք ունի մեզնից, որ էս անգամ ավելի շատ ձայն տա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:


Վանաձորում նրան աղուհացով դիմավորեցին: Հանդիպման էին եկել ոչ միայն վանաձորցիները, այլև շրջակա գյուղերի բնակիչները: ԿԸՀ-ից նախազգուշացում ստացած Ծառուկյանը մարդկանց օգնելու խոստումներ չտվեց, փոխարենը՝ հավաքվածներից մեծ թվով նամակներ ու ծրարներ ստացավ:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ